Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Ոսկրածուծի բջիջների 9 փոխպատվաստում է իրականացվել

Այսօր մինչև ուշ երեկո «Սիրահարների այգում» Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրն (ՈԴՀՌ) իրականացնում է մեկօրյա զանգվածային բացօթյա միջոցառում` «Եղիր հրեշտակ, փրկիր մեկ կյանք» խորագրով փառատոն ու քայլարշավ: Փառատոնի նպատակն է նոր դոնորներ կամավորագրել:

 

Ոսկրածուծի դոնորների ազգային ռեեստր հիմնադրամի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանում նմանօրինակ ձևով դոնորներ հավաքագրելը նոր երևույթ է, բայց Միացյալ Նահանգներում, մասնավորապես` Լոս Անջելեսում, ամեն տարի իրականացվում են այսպիսի միջոցառումներ: «Կյանք փրկելու համար ենք բոլորս այստեղ եկել: Այս տարի նույնպես Լոս Անջելեսի Գլենդել փարկում մեր ժամանակով երեկոյան ժամը 22:00-ից կսկվի նմանօրինակ մի ակցիա, որտեղ ակնկալում ենք, որ մեծ բազմություն կլինի»,- ասաց Ս. Ավագյանը: Ըստ նրա, Հայաստանում բարդ խնդիր է դոնորներին «գրավելու» աշխատանքը, այս առիթով էլ, ակցիան ուղեկցվում է ժամանակակից երաժշտությամբ, երգով ու պարային համարներով: Նա նշեց, որ որքան շատ լինեն դոնորները, որքան մասսայականացվի այս ակցիան, այնքան մեծ կլինի որևէ մեկի կյանքը փրկելու հնարավորությունը: Իսկ ակցիային ներկա Վահե Վարդանյանը, ով դոնոր է անդամագրվել 2004 թվականին ու արդեն հասցրել է իտալուհու կյանք փրկել, նշեց, որ պարզապես չկա ավելի պատասխանատու ու վեհանձն քայլ, քան մարդկային կյանքի փրկությունը:

 

«Միայն ու միայն ճակատագրից ու Տեր Աստծուց կարելի է շնորհակալություն հայտնել, որ էդպիսի հնարավորություն եմ ունեցել. մարդկային կյանքի փրկության, օգնության հնարավորություն, առավել ևս, երբ երեխայի կյանք եմ փրկել»,- նշեց Վ. Վարդանյանը: ՈԴՀՌ-ի հիմնական նպատակն է օգնել աշխարհի ցանկացած երկրում ապրող հայերին հաղթահարել արյան մի շարք հիվանդություններ, որոնք, հաճախ, բուժվում են ոսկրածուծի` ցողունային բջիջների փոխպատվաստմամբ: Նշենք, որ մինչ օրս ռեեստրում կամավորագրվել է շուրջ 15 000 դոնոր, ռեեստր դիմած 1276 հիվանդից հնարավոր համընկում եղել է 821-ի մոտ և իրականացվել է ոսկրածուծի բջիջների 9 փոխպատվաստում:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ